Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Խլեշը», բանակը և քաղաքականությունը

«Խլեշը», բանակը և քաղաքականությունը
11.01.2025 | 08:13

Մեր բանակում, առանց չափազանցության, հազարավոր զոհեր են եղել ու կան «խլեշ» կոչվող երևույթի պատճառով։ Պարտության պատճառներից մեկը դա է եղել՝ բանակում տարածված նման արժեքային համակարգը։

Նորմալ երկրներում նման երևույթների դեմ պայքար է գնում, իսկ պայքարը քաղաքական մակարդակով է տարվում։

Որտեղի՞ց է գալիս այդ երևույթը։ Վերջերս հասկացա, որ դա բազմացել ու տարածվել է քաղաքական մակարդակում՝ որպես օրինակ։

Հիշում ենք, որ պառլամենտում ունեինք «խլեշող» պատգամավորներ՝ նախկին զինվորականներ, որոնք անգամ լրագրողներին էին սպառնում «հետևին ձեռք տալ», այսինքն, «խլեշում» էին։

Պառլամենտի մակարդակում «խլեշի մշակույթ» էր քարոզվում։

Ինչու՞ սա հիշեցի։ Հիմա նույնպես այս «մշակույթը» ծաղկում է։ Մամուլում ու քաղաքական դաշտում հիշյալ նախկին պատգամավորների աջակիցները որոշել են «խլեշով» հարցեր լուծել։ Ինչ տեսել, դա էլ սովորել են։

Մինչև լակոտությունը դուրս չմղվի մամուլից ու քաղաքական մշակույթից, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում։

Հայտնի անձնավորությունը, ով ԱԺ_ում «ուրիշ բան» էր «թափ տալիս», հենց այդ ժամանակներում է նույն դպրոցն անցել. ընդամենն արժանի աշակերտ է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3504

Մեկնաբանություններ